Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ավտոբուսի պայթյունից տուժած ևս 1 քաղաքացի դուրս է գրվել, մյուսներն ապաքինվում են

Ավտոբուսի պայթյունից տուժած ևս 1 քաղաքացի դուրս է գրվել, մյուսներն ապաքինվում են
10.05.2016 | 17:24

Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվող ևս մեկ վիրավոր է այսօր դուրս գրվել հիվանդանոցից: 45-ամյա տղամարդը բուժում էր ստանում քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում: Նա տնային պայմաններում ևս կգտնվի բժշիկների դինամիկ հսկողության ներքո:

«Արմենիա» բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժումը շարունակում է 2 քաղաքացի` 1-ը քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը նյարդավիրաբուժական բաժանմունքներում:

Նրանց վիճակը գնահատում է բավարար, բուժումը շարունակվում է:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենրտոնում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է: Նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Ստանում են վերականգնողական բուժում:

Դիտվել է՝ 2076

Մեկնաբանություններ